ԵԽԽՎ համազեկուցողները վերահաստատել են Լաչինի միջանցքը վերաբացելու կոչը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիթորինգի գծով համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք վերստին հրապարակում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ի մեր կոչը՝ Լաչինի միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ և մենք հիշեցնում ենք Մարդու…
