Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր Վազգեն Ղուկասի Կարախանյանը, հայտնում են ՀՀԿ-ից։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 27-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Նոր-Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` նույն վայրից, ապրիլի 28-ին՝ ժամը 14:00-ին։

Կարդալ ավելին

Թուրքիայի Ադանա նահանգում երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Թուրքիայի Ադանա նահանգում այսօր առավոտյան 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։…

Կարդալ ավելին

Անցակետի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը: «Դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ։ Մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»,- ասել…

Կարդալ ավելին

ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարը ծեծի է ենթարկվել․ նա տեղափոխվել է հոսպիտալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջադ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել…

Կարդալ ավելին