Վերջին շրջանում հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի. լայն տարածում է ստացել ատելության խոսքը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի, ինչի արդյունքում հանրային միջավայրում լայն տարածում են ստացել անհանդուրժողականությունը, ատելության խոսքը, վիրավորանքը, բռնությունը, վերջինիս քարոզն ու կոչերը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Նա նշել է, որ հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և…

Կարդալ ավելին

Հայտնի դերասանուհին՝ Լաչինի միջանցքի փակման մասին. Շոուբիզնեսն այսօր (տեսանյութ)

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը իրենց որդու՝ Ռոբերտի հետ միասին մեկնել են ԱՄՆ։ Ինչպես խոստովանել է Արփին, սա առաջին անգամն է, որ իրենք Ռոբի հետ միասին այդքան երկար ճանապարհ են գնում։ Միհրանն ու Արփին արրեն հասցրել են իրենց սոցիալական կայքերում մի շարք լուսանկարներ, հոլովակներ ու սթորիներ հրապարակել՝ ճամփորդության ընթացքից։  

Կարդալ ավելին

Թուրքիայի կենտրոնում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական Սիվաս նահանգում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման թուրքական գրասենյակին (AFAD): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գյուրյունի մարզում, աղբյուրը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կարդալ ավելին

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի պաշտոնական այցը Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին:

Կարդալ ավելին