Դժբախտ պատահար Արտաշատի քնչական կոմիտեի մոտ

Բաց TV-ի տեղեկություններով հարցաքննվող անձանցից մեկը հենց նոր ցած է նետվել Արտաշատի քնչական կոմիտեի սենյակի պատուհանից։ Մեր տեղեկություններով նա խնդրել է, որպեսզի ձեռքերն ազատեն՝ ծխելու նպատակով, աշխատակիցները ձեռքերը ազատել են, սակայն նա մոտեցել է պատուհանին և իրեն ցած նետել։ Ոստիկանը փորձել է օգնել, սակայն չի հասցրել բռնել նրան։

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները կրակել են Արցախում նռան այգում աշխատող հայ տրակտորիստի վրա

2023 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Գյոռուտ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքից, կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հրազենից հինգ անգամ կրակել են «Սունեն բաղ» տեղամասի նռան այգում տրակտորով աշխատող՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Ռոբերտ Գուրգենի Բեգլարյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը: Այս մասին հայտնում են…

Կարդալ ավելին

«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 12 բուժառու. 6 անձ էլ վերադարձել է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես հաղորդում են ԱՀ առողջապահության նախարարությունից, 6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար,…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող՝ սուբյեկտային իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական բողոքներին և անհատական գործերին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ «Վստահեցնում եմ, որ եթե գործը վերաբերում է կոնկրետ գործերին, որոնք մեր մանդատի շրջանակներում են,…

Կարդալ ավելին