Հայաստանն Արցախին 3.5 մլրդ ՀՀ դրամ վարկ կտրամադրի՝ տարեկան 0․01 տոկոս տոկոսադրույքով

ՀՀ պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կտրամադրվի 3.5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ, որոշումը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում է։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։ Նշված է, որ վարկը Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս…

Կարդալ ավելին

Հայաստանը վերստին համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր. Պարտքը ՀՆԱ-ի 46 տոկոսն է. Փաշինյան

Պետական պարտքի մեջ մենք դրամային պարտքի մասնաբաժինը ավելացրել ենք և այն կազմում է ընդհանուր պարտքի 40 տոկոսը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը 28 տոկոս է եղել նախորդ ժամանակաշրջանում: «Դա մասամբ պայմանավորված է նաև դրամի արժեւորմամբ: Եթե խոսենք պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը պայմանավորված…

Կարդալ ավելին

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։  Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով,  հիմա, արդեն, պաշտոնապես փակվել է  Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ-ում հաստատված հումանիտար…

Կարդալ ավելին

ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ  պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։  Արձանագրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելավ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը և…

Կարդալ ավելին