Արցախի ԱԳ նախարարը բրազիլական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։ Այս մասին հայտնում են Արցախի արտաքին գործերի նախարարությունից։ Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին՝ «կողմնակալ» որակելով ֆրանսիական կողմի մոտեցումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարելով, որ դրա ընթացքում ֆրանսիացի նախարարն «անհիմն պահանջներ» է հնչեցրել, որոնք «անընդունելի են»։ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական Բաքուն մեղադրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային «անհիմն նկրտումների» համար՝ միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ «ֆրանսիական կողմը, որն իրեն ներկայացնում է որպես հակամարտության կարգավորմանը «ձգտող»…

Կարդալ ավելին

Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Տավուշ գյուղ՝ ծանոթանալու խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Տավուշ գյուղ։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջի գրառումից ու կից հրապարակված տեսանյութից։ «Այցելեցի Բերդ խոշորացված համայնքի Տավուշ գյուղ, որտեղ ծանոթացա խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են 2022 թվականին: Ծրագրի ընդանուր արժեքը կազմել է ավելի քան 73 մլն դրամ, որից 55 մլն դրամը…

Կարդալ ավելին

Լուծարվել է Արցախի գլխավոր դատախազության բաժիններից մեկը

Արցախի գլխավոր դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, դատախազության բնականոն գործունեության առավել օպտիմալ կառավարման նպատակով աշխատանքի հավասարաչափ բաշխում կատարելու անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով բավարար ծանրաբեռնվածության բացակայության հանգամանքը, Արցախի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը 22.04.2023թ. հրաման է ստորագրել գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

Կարդալ ավելին