Ստեփանակերտում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է քաղաքացիների՝ միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելով․ հարուցվել է քրեական գործ
2023թ. ապրիլի 20-ին, ժամը 15:35-ին, Ստեփանակերտ քաղաքի Դուդինի-19 և Դուդինի- 17 տան դիմացի ճանապարհահատվածում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչներ Ա. Ք.-ի և Ա. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ: Ա.Ս-ն իրենց տնից վերցնելով ծալովի դանակը, դիտավորությամբ դանակով մեկ հարված է հասցրել Ա.Ք.-ի քթին՝ պատճառելով, ենթադրաբար, դեմքի անջնջելի…
