Արտակ Գալստյանին քննչական կոմիտեում 7-8 հոգով ծեծել են՝ ֆիզիկական ներգործություն, հարվածներ, կտտանքներ սարքերի միջոցով․ փաստաբան
«Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանը, որը կալանավորված է շորթում կատարելու մեղադրանքով, խոշտանգվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ «Փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացել եմ կալանավորված մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում վերջին օրերին տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին։ Փաստաբանի հայտնած տեղեկությունները գնահատում եմ արժանահավատ՝ թե՛…
