Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն․ քննարկվելու են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կլինի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Կարդալ ավելին

Դիրքերից տուն վերադարձող հավաքի մասնակիցները փակել են ճանապարհը (տեսանյութ)

«Հրապարակ»-ը նախօրեին տեղեկություն և տեսանյութ է ստացել, որ վարժական հավաքի մասնակիցներին դիրքերից իջեցրել են Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի մոտ: Սակայն չեն տրամադրել ավտոբուսներ, որպեսզի հավաքի մասնակիցները վերադառնան իրենց բնակավայրեր։ Վարժական հավաքի մասնակիցները վրդովվել են այդ անտարբերությունից և փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոմայրուղին։ Մանրամասն՝ այստեղ

Կարդալ ավելին

Քննչական կոմիտեն և TikTok-ը կաշխատեն միասին

ՀՀ քննչական կոմիտեն և TikTok ընկերությունը գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի և ТikTok-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։ Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության…

Կարդալ ավելին

«Ես գիտակցում եմ,որ նշված անձինք փորձում են Արցախը «ներսից պայթեցնել»․ Արայիկ Հարությունյանի խոստովանությունը

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում սպասվող սահմանադրական փոփոխությունների ֆոնին կտրուկ ակտիվացել է, այսպես կոչված, «սորոսական» թևը: Քանի որ Սահմանադրության փոփոխություններից հետո այլևս խորհրդարանն է ընտրելու նախագահ, «սորոսականները» ցանկանում են ամեն ինչ անել և Արցախի նախագահ դարձնել ԱՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլ յանին։ Արցախի մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ «սորոսականներն» այս փուլում…

Կարդալ ավելին