Արցախի ԱԳ նախարարը բրազիլական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։ Այս մասին հայտնում են Արցախի արտաքին գործերի նախարարությունից։ Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝…
