April 2023 Page 14

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ևս 13 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են…

Կարդալ ավելին

Հարավկովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունների պատճառով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Աշխարհում աճում է հակամարտությունների ներուժը, ինչի բացասական ազդեցությունն զգացվում է    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմանների ողջ երկայնքով, ՀԱՊԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։ «Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջան՝ հակամարտությունների ներուժի մեծացման հեռանկարով։ Բացասական տենդենցներն անմիջական ազդեցություն  են ունենում ՀԱՊԿ սահմանի ամբողջ երկայնքով ստեղծված իրավիճակի վրա»,- ասել է նա։…

Կարդալ ավելին

Ադրբեջանցիներն Արցախում կրակել են խաղաղ բնակչի ուղղությամբ

Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարությունը։ «Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում, երբ Ասկերան…

Կարդալ ավելին

Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջարկներ հնչել են, Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել դրանց քննարկման մեջ. Միրզոյան

Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ավելին, մենք կարծում ենք, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է անխափան և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ։ Այն, ինչ Ադրբեջանն…

Կարդալ ավելին