April 2023 Page 15

Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

2023 թվականի ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթը («Գաղտնի» նշագրմամբ) մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից հիշեցնում են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ին` 4 դրվագ 18.04.2003…

Կարդալ ավելին

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցրել են ակցիան Լաչինի միջանցքում

Դեկտեմբերի 12 -ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստները» այսօր հայտարարել են, որ դադարեցնում են իրենց ակցիան։ Այսօր նրանք հրավիրվել են հանդիպման Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Այդին Քարիմովը «էկոակտիվիստներին» ասել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում,…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն ակցիա է իրականացրել դեսպանատների առջև (տեսանյութ)

Սամվել Վարդանյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկո՛լ, դավաճան» ասելու համար ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել, այսօր ակցիաներ է իրականացրել ՀՀ կառավարության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանատների առջև։ «Փաշինյանը Հայաստանը չէ, Փաշինյանի արտահայտած տեսակետը Հայաստանինը չէ» գրությամբ պաստառով է նա իրականացրել իր ակցիան։ «Սա իմ խոսքն է՝ ուղղված երկրի ղեկավարությանը, հանրությանը, դեսպանատների աշխատակիցներին», – ասել է երիտասարդը։ Տեսանյութը՝…

Կարդալ ավելին

Երկրաշարժեր, ջրհեղեղներ և փոթորիկներ Թուրքիայում. Կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Երկրաշարժերը, ջրհեղեղները, տեղատարափ անձրևներն ու փոթորիկները Թուրքիայում շարունակվում են գրեթե ամեն օր։ Սիվաս նահանգում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա է եղել։ 4,1 մագնիտուդով երկրաշարժ էլ գրանցվել է թուրքական Ադանա նահանգում, տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը։ Գերատեսչության թվիթերյան հաղորդման մեջ տեղեկացվել է, որ երկրաշարժը գրանցվել է ժամը 07.48-ին։…

Կարդալ ավելին