Նախկին պատգամավորի որդիները դատարանում էին. Շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբայրը փորձում է զրկել նրանց ապրուստի միջոցից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 31-ին ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատական հայց էր ներկայացրել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր` Հրայր Հակոբյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ…
