April 2023 Page 21

Էքսկլյուզիվ կադրեր հարցաքննվողի ինքնասպանությունից. Քրեական քրոնիկոն (տեսանյութ)

Բաց TV-ի տեղեկություններով Արտաշատի քննչական կոմիտեում հարցաքննվող անձանցից մեկը ցած է նետվել Արտաշատի քնչական կոմիտեի սենյակի պատուհանից։ Մեր տեղեկություններով նա խնդրել է, որպեսզի ձեռքերն ազատեն՝ ծխելու նպատակով, աշխատակիցները ձեռքերը ազատել են, սակայն նա մոտեցել է պատուհանին և իրեն ցած նետել։ Ոստիկանը փորձել է օգնել, սակայն չի հասցրել բռնել նրան։      

Կարդալ ավելին

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վրջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ։

Կարդալ ավելին

Մայիսի 3-5-ը Պրահայում կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի սկզբին կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի ապրիլի 27-ի որոշումից, որը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի մայիսի 3-5-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։

Կարդալ ավելին

Արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Շվեյցարիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ «Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար…

Կարդալ ավելին