Դատարաններին նոր շենքեր են պետք. Ավանում գտնվող երկու տարածք հատկացվել է ԲԴԽ-ին
ՀՀ դատարանների շենքային պայմանները բարելավելու՝ դատարանի նստավայր ավելացնելու նպատակով, գույքային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում: Ներկայումս ՀՀ դատարանների շահագործմանը հանձնված շենքերը և շենքային առկա պայմանները բավարար չեն առաջիկայում կանխատեսվող դատավորների թվակազմի ավելացման, ինչպես նաև դատական կազմերի և դատարաններում այլ աշխատակիցների…
