April 2023 Page 25

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը 25 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով ընդունվել է՝ առաջին ընթերցմամբ

Ապրիլի 27-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ «Նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից:…

Կարդալ ավելին

ԱԱԾ ծառայողների ատեստավորումը կիրականացվի 2 կամ 3 փուլով

Կառավարության նիստում սահմանել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունքների հետ կապված հարցերը: Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (թեստավորման և հարցազրույցի) կամ 3 (ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի) փուլով՝ կախված առանձին պաշտոնների համար սահմանված գործառնական պարտականություններից:…

Կարդալ ավելին

Ելքը կուսակցական, խմբային շահերը մի կողմ դնելն է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում օրերս Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի փաստի կապակցությամբ։ Միության հայտարարությունում նշված է․ «Դա 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ առկա կետերի հերթական կոպիտ խախտումն է Ադրբեջանի կողմից։ Պաշտոնական Բաքվի այս քայլը 2022 թվականի դեկտեմբերի 12–ից իրականացվող Արցախի շրջափակման համատեքստում է և բերում է իրավիճակի…

Կարդալ ավելին

Անդրանիկ Քոչարյանը թմրաշրջանառության վերաբերյալ քննարկում է անցկացրել

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման, ներկայիս վիճակի, հնարավոր դրսևորումների, ինչպես նաև դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցների մասին քննարկում է կայացել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ: Դրան մասնակցել են ՀՀ ներքին գործերի, պաշտպանության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, արդարադատության նախարարությունների, քննչական կոմիտեի, գլխավոր դատախազության, պետական եկամուտների կոմիտեի, ՀԿ–ների…

Կարդալ ավելին