ՀՀ նախագահը Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել է Լաչինի փակ լինելու մասին ճիշտ տեղեկություններ փոխանցելու հարցը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ես լավ տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ աշխատանք եք կատարում Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար և իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում ձեր կատարած…
