April 2023 Page 269

Մահացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

Քիչ առաջ կյանքից հեռացել է դերասանուհի,  ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։ Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 4-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Խաղացած ներկայացումներից են՝…

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մեքսիկացի սենատորները քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումի և Ինդիրա Կեմպիս Մարտինեսի գլախավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Հայոց Հովվապետն ի դեմս սենատորների իր երախտագիտությունը հայտնեց Մեքսիակայի Սենատին…

Կարդալ ավելին

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.32մ (02.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Արփա-Սևան ջրատարով մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը Գառնահովիտում ծանոթացել է մոդուլային տիպի դպրոցի կառուցման ընթացքին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Գառնահովիտ բնակավայրում ծանոթացել է մոդուլային տիպի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին: «Գառնահովիտցիների հետ նաև զրուցել ենք գյուղի զարգացման ծրագրերի մասին, ապա միասին այցելել Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի և մոմ վառել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը:  

Կարդալ ավելին