Համլետ Մանուկյանն Անթալիայում անցկացվող առաջնությունում դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում: Օղակների վարժության եզրափակչում 15-ամյա Համելտ Մանուկյանը 13.633 միավորով դարձավ ոսկե մեդալակիր՝ աշխարհի կրկնակի չեմպիոն: Էրիկ Բաղդասարյանը գրանցեց 13.400 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:
