April 2023 Page 283

Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք․ առարկայով հարվածելու վարկածը հերքվում է․ Փաստաբան

«Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով», – գրել է նա։ …

Կարդալ ավելին

15 անշարժ գույք Արարատի մարզում, 58․5 մլն դրամ. Մասիսի նախկին քաղաքապետի վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մասիսի նախկին քաղաքապետ Ս.Հ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 15 անշարժ գույք Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 288 մլն 86 հազար 250 դրամ. 1 իրավաբանական անձում մասնակցություն, 5…

Կարդալ ավելին

Գորիսի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Հերթական արդյունքն արձանագրել են Գորիսի ոստիկանները։ Մարտի 26-ին համայնքային ոստիկանները Շինուհայր-Գորիս ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են մի բեռնատար։ Մեքենայի թափքում շուրջ 5 խմ փայտանյութ կար։ Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Մարտի 30-ին էլ Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները պարեկապահակետային ծառայության…

Կարդալ ավելին

Ո՞րն է եղել պատգամավորների ծեծկռտուքի իրական պատճառը. Մամուլի տեսություն (տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին: Մանրամասն ՝…

Կարդալ ավելին