Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել` Հակարի գետի կամրջին և Շուշիի հարակից հատվածում. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է , որ Ադրբեջանը Շուշիի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհի «բնապահպաններին» հանել է, սակայն նույն տեղում ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները: «Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, ուղղակի իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով: Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային…
