
Ադրեջանական կողմը Սոթքի ուղղությամբ կիրառել է ականանետ
Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- նշված է հաղորդագրությունում: Նյութն՝ այստեղ