Վերին Անտառային փողոցում բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» ավտոմեքենաները, կա տուժած

Ապրիլի 28-ին, ժամը 16:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 138/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական…

Կարդալ ավելին

Բռնության ենթարկված 55-ամյա կինը ճանաչվել է տուժող

Տավուշի մարզի Դովեղ բնակավայրի բնակչուհուց ստացված՝ 2023 թվականի ապրիլի 28-ին, գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում, օտար անձի կողմից իր տուն ապօրինի մուտք գործելու, իր կամքին հակառակ, բռնության գործադրմամբ իր հետ սեռական հարաբերություն ունենալու, և ոսկյա, արծաթյա իրեր հափշտակելու վերաբերյալ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ…

Կարդալ ավելին

Քննչական կոմիտեն ու «TikTok»-ը համագործակցելու են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների գործերով

ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ՔԿ-ն։ «Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և «ТikTok» ընկերության միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով…

Կարդալ ավելին

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ևս 13 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են…

Կարդալ ավելին