Տավուշի մարզում բախվել են «Մերսեդեսն» ու «Օպելը». վերջինիս վարորդը մահացել է

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։ Նշվում է, որ վթարի մասին ահազանգ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է ժամը 16:58-ին։ «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։…

Կարդալ ավելին

ԱԱԾ ծառայողների ատեստավորումը կիրականացվի 2 կամ 3 փուլով

Կառավարության նիստում սահմանել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունքների հետ կապված հարցերը: Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (թեստավորման և հարցազրույցի) կամ 3 (ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի) փուլով՝ կախված առանձին պաշտոնների համար սահմանված գործառնական պարտականություններից:…

Կարդալ ավելին

Անդրանիկ Քոչարյանը թմրաշրջանառության վերաբերյալ քննարկում է անցկացրել

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման, ներկայիս վիճակի, հնարավոր դրսևորումների, ինչպես նաև դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցների մասին քննարկում է կայացել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ: Դրան մասնակցել են ՀՀ ներքին գործերի, պաշտպանության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, արդարադատության նախարարությունների, քննչական կոմիտեի, գլխավոր դատախազության, պետական եկամուտների կոմիտեի, ՀԿ–ների…

Կարդալ ավելին

Նորիկյանը ներկա չի եղել զոհվածների ծնողների և վարչապետի հանդիպմանը

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 2 ժամից ավելի է տևել: Հանդիպումից հետո ծնողները չէին ցանկանում լրագրողներին մանրամասներ հայտնել հանդիպումից՝ նշելով, որ այն փակ է եղել: «Մենք հանդիպել ենք, քննարկել ենք այն հարցերը, որոնք կարող է վարչապետը ճիշտ տեղեկացված չէր. փակ քննարկում է եղել, ոչ մի բան չենք…

Կարդալ ավելին