Porsche Cayenne-ը Չայնիի ոլորաններում 350 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ

Ապրիլի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմանում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ում դին…

Կարդալ ավելին

Տեղ համայնքում ֆիքսվել են ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներխուժումներն ու հանցավոր արարքները

Տեղ համայնքում ֆիքսվել են ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներխուժումներն ու հանցավոր արարքները։ Այդ մասին հայտնում է  ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը․ «Սյունիքի Տեղ համայնքում մեր փաստահավաք առաքելության ընթացքում ֆիքսել ենք ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներխուժումներն ու նրանց հանցավոր արարքները, որոնք հակասում են միջազգային նորմերին։ Բոլոր փաստերն ու ապացույցները մանրամասն վերլուծվել են, դրանք առաջիկայում…

Կարդալ ավելին

Ամիրյանը փակել են․ Պահանջում են Փաշինյանին ու Պապիկյանին

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այժմ կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ հերթական բողոքի ակցիան են իրականացնում։ Նրանք այժմ փակել են Ամիրյան փողոցն ու հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նյութն ՝ այստեղ 

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան: Հայտնում են ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին