Չեն կարող մեզ տեղահան անել, որ իրենք շահույթ ստանան. ֆիրդուսցիները կառավարության մոտ են

«Ֆիրդուսի» թաղամասի բնակիչները բողոքում են, որ մարտի 22-ից մինչ օրս իրենց ներկայացրած դիմումին ոչ ոք չի արձագանքել, այդ պատճառով էլ հերթական անգամ եկել են գործադիրի դիմաց։ Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները կրկին կառավարության դիմաց են.նրանք պահանջում են հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Նշենք, որ դեռ 2015 թվականին ՀՀ կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել…

Կարդալ ավելին

«1889 թվականի ապրիլի 20-ին է ծնվել Ադոլֆ Հիտլերը». Պատմության մեջ այս օրը

Այսօր ապրիլի 20-ն է՝ տարվա 110-րդ օրը։ 2023 թվականի ավարտին մնացել է 255 օր։ Բաց TV-ն առանձնացրել է պատմության մեջ այս օրը տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները։ 1972 թվականի ապրիլի 20-ին Ջոն Յանգի հրամանատարությամբ «Ապոլոն 16» տիեզերանավը կատարում է Լուսնէջք։ Տիեզերանավում են եղել նաև Չարլզ Դյուկը և Քեն Մաթինգլին։ Յանգն ու Դյուկը Լուսնի վրա մնացել են 71…

Կարդալ ավելին

Ուզում էի անել ավելին իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար. Ռաֆիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանի կարծիքով՝ ինքն ունակ է ավելին անել: «Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, քանի որ լուրջ վնասվածքներ ունեի: Երկու մրցաշար բաց էի թողել և չգիտեի, թե ինչպես կմասնակցեի այս առաջնությանը: Չէի սպասում, որ այսպես կլինի: Ավելի լավին էի սպասում, նույնիսկ մտածում էի, որ կարող եմ…

Կարդալ ավելին

Կապանում կառուցվող շենքի բակից կառուցապատող ընկերության 3 աշխատակիցներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 16 և 18 շենքերի միջնամասում գտնվող, նոր կառուցվող շենքի տարածքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ձյութի հալեցման ընթացքում հրդեհ է բռնկվել,…

Կարդալ ավելին