Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորության համար այս տարի արդեն 1132 դիմում է ստացվել. Նախարար
2022 թվականին Հայաստանում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորություն ընձեռող ծրագիրը, Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ծրագրի մեջ, հիշեցնենք, ընդգրկվել են նաև պատերազմում զավակ կորցրած մայրերը: «Եթե անցյալ տարի ունեցել ենք 842 դիմում, այս տարվա միայն առաջին եռամսյակի շրջանակներում արդեն 1132 դիմում ենք ստացել», – նշեց նախարարը:…
