Արցախի պետնախարարը խորհրդակցել է կտրոնային ապրանքների իրացման շուրջ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։ Այս մասին հայտնում են պետնախարարի գրասենյակից։ Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները: Քննարկվող գլխավոր…
