Ավտոկռունկն արգելափակվել էր ցեխակույտի մեջ. փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ այն դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 17-ին, ժամը 14:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ին պատկանող հատուկ տեխնիկայի օգնությամբ «KamAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Հ. Խ.) դուրս…

Կարդալ ավելին

Աշոտ Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ Աշոտ Ռոբերտի Հակոբյանն ընտրվել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն։ Աշոտ Հակոբյանը ծնվել է 1964 թ. հունիսի 29-ին: Ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: Աշխատանքային գործունեություն 1986–1991 «Սոյուզգազպրոյեկտ» միութենական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի…

Կարդալ ավելին

Դրոշի հետ կապված միջադեպը չի արտահայտում ՀՀ իշխանության դիրքորոշումը և դատապարտելի է. ԿԳՄՍՆ

Որպես Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը: Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play)…

Կարդալ ավելին

Ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ. Արցախի ՔԿ

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում,  ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող  «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու…

Կարդալ ավելին