Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգ թափեր վարժությունում։ Մարզիկը վաստակել է 14.266 միավոր։ Առաջին տեզը զբաղեցրել է իռլանդացի Ռիս Մաքլենագանը, երկրորդ տեղը՝ բելգիացի Մաքսիմ Ժենտյեսը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել։  

Կարդալ ավելին

Երևանում կիսակառույց շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Ապրիլի 15-ին, ժամը 13։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող կիսակառույց շենքի վերելակի հորանում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Ս․-ի (ծնված 1968 թ․)…

Կարդալ ավելին

Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել

Ապրիլի 14-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության բաժնից: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «RETAY Baron HK cal» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտով: 31-ամյա տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:

Կարդալ ավելին

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. հանքավայրի աշխատանքը դադարեցված է

Երեկ երեկոյան ժամը 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին ԳՊՄ Գոլդ ընկերությունից։ «Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել: Երեկոյան կրակոցներից հետո հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Հանքի աշխատանքը դեռևս դադարեցված ենք պահում,…

Կարդալ ավելին