Մայիսի մեկից թանգարանների և արգելոց-թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար

Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական  ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար: Ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։ Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։ Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան…

Կարդալ ավելին

Արցախի Հանրապետության նախագահին կից ստեղծվել է հակաճգնաժամային խորհուրդ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ և հաստատվել Խորհրդի կանոնադրությունը:

Կարդալ ավելին

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը

59 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆեյսբուքյան էջից։ Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում: 1986թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ-ից մինչ օրս աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում:…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է մեկուկես ամսական երեխայի դի. Քրեական քրոնիկոն (տեսանյութ)

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել «Արթիկի» շտապ բուժօգնության կայանից, որ նույն օրը բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երեխայի դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը…

Կարդալ ավելին