Նոր բացառիկ մանրամասներ երեկվա սահմանային միջադեպից (տեսանյութ)

Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին  բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Մինչ այս պահը, ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների հայտնի է 4 զոհի և 6 վիրավորի մասին։ Մի շարք քաղաքական գործիչներ հայտարարություններ էին տարածել՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին։  

Կարդալ ավելին

Սպիտակի գազալցակայաններից մեկում գայլը հարձակվել է քաղաքացու վրա

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գազալցակայաններից մեկում գայլը հարձակվել է 41-ամյա մի քաղաքացու վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր` ժամը 16։15-ի սահմաններում։ Տղամարդուն տեղափոխել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն։ «Քաղաքացին եղել է անգիտակից, շոկային վիճակում։ Տեղում կատարվել է կատաղության դեմ պատվաստում, ապա վիրավորին դուրս են բերել շոկային վիճակից։ Հետազոտման արդյունքում հաստատվել է, որ…

Կարդալ ավելին

Զինվորի տան տղաներից 10–ը նոր մասնագիություն ունի. հավաստագրերը հանձնել է Լիոնի քաղաքապետը

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Հայաստան այցի շրջանակում եղել է Զինվորի տանը և այնտեղի շահառու տղաներին, որոնք մասնակցել են լուսանկարչության, ատամնատեխնիկական ու խոհարարական գործի դասընթացներին, հավաստագրեր է տվել։ Տեղեկությունը հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։ Դասընթացներն անցկացվել են ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Օվերն-Ռոն-Ալպ ֆրանս-հայկական ասոցիացիայի աջակցությամբ։ Ընդհանուր առմամբ դասընթացներն անցկացվել են 3 փուլով, դրանց Զինվորի տան…

Կարդալ ավելին

Երևանում բախվել են Ford-ն ու երկու Nissan, կան վիրավորներ

Shamshyan.com-ի հաղորդմամբ երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Բագրատունյաց 15 հասցեի դիմաց բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արա Խ.-ի վարած Nissan  մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Պ.-ի վարած Ford մակնիշի և «Սափսան» ընկերության տնօրենի կողմից կայանված Nissan մակնիշի ավտոմեքենաները: 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կարդալ ավելին