Քննարկում ՊՆ-ում՝ կանանց ներգրավման խթանումը թեմայով

Ապրիլի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։  Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։ Ելույթները և դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն պաշտպանության նախարարին։

Կարդալ ավելին

Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ համագործակցության զարգացմամբ

Հայաստանի և Բրազիլիայի միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ: Նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 7-ին Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ հանդիպմանը: Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հարցում Սարգիս Խանդանյանը կարևորել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Խոսելով երկկողմ փոխգործակցությունից՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝…

Կարդալ ավելին

Համակարգչային հափշտակությունից տուժած քաղաքացին ինքն է դարձել համակարգչային խարդախության հանցակից

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է սոցիալական ցանցի օգտագործմամբ խոշոր չափերով խարդախության հերթական դեպքը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ձեռք բերված փաստական տվյալներով ինքնությունները դեռևս չպարզված անձինք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում զետեղված «Natixis», «NATIXIS GROUP» և «CaixaBank» անվանումներով էջերում տեղադրել են…

Կարդալ ավելին

ԲԴԽ անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին հայտնում են բարձրագույն դատական խորհրդից։ Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։ Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Կարդալ ավելին