Վանաձոր–Գյումրի երթուղու մարդատար գազելն ու վերամբարձ կռունկը բախվել են. կան վիրավորներ

Լոռու մարզում` Վանաձոր–Գյումրի ճանապարհին, մարդատար գազելն ու վերամբարձ կռունկը բախվել են, ինչի հետեւանքով կան վիրավորներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպը եղել է ապրիլի 6-ին, ժամը 17:20-ի սահմաններում։ «Վանաձորի Շիրակի խճուղում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Դ․ Չ․) բախվել է Վանաձոր-Գյումրի երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Խ․ Հ․)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝…

Կարդալ ավելին

«Մեդլայն» բժշկական կենտրոնի 10 բժիշկ ձերբակալվել է

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի 10 բժշկի: Այդ ձերբակալություններն առնչվում են Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործին: Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն…

Կարդալ ավելին

Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը այցելել են կրթահամալիր և հետեւել պարեկային ծառայության դիմորդների հարցազրույցներին

Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։ ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ…

Կարդալ ավելին

Պարգևատրվել են «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած 67 աշխատակիցներ

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են ս․ թ․ ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի Մետրոպոլիտենից:

Կարդալ ավելին