Զառ գյուղում չշահագործվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղում այրվում է չշահագործվող խանութի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 15 քմ հատված։  

Կարդալ ավելին

Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է. նա չի ընդգրկվել հավաքականում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պարզաբանում է ներկայացրել 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանի՝ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի հավաքականում չընդգրկվելու մասին: հաղորդագրության մեջ, մասնավորապես, գրված է. «54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի բռնցքամարտի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային…

Կարդալ ավելին

Քաղաքացին ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, պարզվել էր՝ գողությունը կատարել էր 13-ամյա որդին

Ապրիլի 3-ի առավոտյան Սյունիքի մարզի Աճանան գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 2-ի ժամը 16.00-ից ապրիլի 3-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են տան բակում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայի դռան ապակին և պահոցից գողացել 280 հազար դրամ ու բանկային քարտեր: Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,…

Կարդալ ավելին

«Ոսկե սեր» ընկերության կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ոսկե սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ խախտվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները: Հայտնում են տեսչական մարմնից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում՝ կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ`…

Կարդալ ավելին