3 զոհ , 55 վիրավոր․ Հանգստյան օրերի քրեական քրոնիկոնը (տեսանյութ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք: Գրանցվել է 39 ավտովթար , 3 մարդ զոհվել է , 55-ը ՝ վիրավորվել:

Կարդալ ավելին

Աբովյանում բախվել են Opel-ն ու BMW-ն, վերջինս արմատախիլ է արել եղևնին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիա և Է. Ավագյան փողոցների խաչմերուկում, բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով BMW-ն կոտրել է ճանապարհին տնկված եղևնին, կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի…

Կարդալ ավելին

Կաքավաձորում տեղադրվել են արտադրական թափոններ, հողը դեգրադացվել է. վնասը՝ 14մլն դրամ, վերականգնվել է

Ա. Մ.-ն, 2017 թվականից լինելով «Տագառ» ՍՊ ընկերության տնօրեն, Կաքավաձորի տուֆի հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասում ընդերքօգտագործման աշխատանքներ կատարելիս, խախտելով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին 21 տարի ժամկետով կնքված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի կետերը, ընդհանուր 2900.1 քառակուսի մետր մակերեսով տարածքում մինչև 2020 թվականի դեկտեմբերն ապօրինի օգտագործել է ընդերքը, քանդել և տեղահանել է 26973.4 խորանարդ մետր տուֆանման…

Կարդալ ավելին

Փլուզում Բաշինջաղյան 1-ին նրբանցքում

Ապրիլի 3-ին, ժամը 17:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող քարե ավտոտնակը մասնակի փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է ավտոտնակի կողային պատը՝ 18…

Կարդալ ավելին