Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն շուրջ 40 նոր ներկրված ավտոբուս, մայիսի սկզբին՝ ևս 110 ավտոբուս
Ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը միմյանց կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները (սկիզբը՝ Ներքին Չարբախ, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն), երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան կամուրջով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ նախատեսվում է շահագործման հանձնել նաև…
