Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է մոտակա ամենացուրտ ժամանակահատվածի մասին։ «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝  -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00…

Կարդալ ավելին

Գորիսի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Հերթական արդյունքն արձանագրել են Գորիսի ոստիկանները։ Մարտի 26-ին համայնքային ոստիկանները Շինուհայր-Գորիս ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են մի բեռնատար։ Մեքենայի թափքում շուրջ 5 խմ փայտանյութ կար։ Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Մարտի 30-ին էլ Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները պարեկապահակետային ծառայության…

Կարդալ ավելին

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ձերբակալվել է

Մարտի 31-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ: Նրանք ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով մայրաքաղաքի Խորենացու փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 44 և 31 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Տոյոտա»-ով հանդերձ։ Խուզարկությամբ 31-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի…

Կարդալ ավելին

12 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ

12 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ։ 5 բուժառուներ էլ ՀՀ-ից վերադարձել են Արցախ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Կարդալ ավելին