Քամու հետևանքով Երևանում ծառեր են տապալվել

Քամու հետևանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»։ Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության 12 հասցեում, թեղին ընկնելով փակել է ճանապարհը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Լեփսիուսի 17 հասցեում էլ ծիրանենի է տապալվել: Կազմակերպության աշխատակիցներն օպերատիվ են արձագանքել:

Կարդալ ավելին

Սոցիալական աջակցության մասին նոր օրենքի քննարկում՝ Նարեկ Մկրտչյանի և Գնել Սանոսյանի գլխավորությամբ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ՝ այսօր կայացել է հանդիպում-քննարկում՝ համայնքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի համատեքստում։ Միջոցառմանը ՀՀ բոլոր մարզերից և Երևանից մասնակցել են համայնքային ավելի քան 60 սոցիալական աշխատող, ներկայացուցիչներ՝ ԱՍՀ ու ՏԿԵ նախարարություններից, տեղական և միջազգային կազմակերպություններից։ ԱՍՀ…

Կարդալ ավելին

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պատվիրակությանը՝ քննարկելու էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտի աշխատանքների աճող ծավալը և ընդգծել այդ պայմաններում քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման կարևորությունը: Դիտարկվել է ցածր ռիսկայնության էլեկտրական ենթակայանների կառուցման պարագայում փաստաթղթավորման դյուրացման հնարավորությունը: Կոմիտեի…

Կարդալ ավելին

«Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով

2023 թվականի մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի մարտի 20-ից 24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները։ Այս մասին ասվում է ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության կայքում: «Խորհրդակցության ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության…

Կարդալ ավելին