Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: ՌԴ ՊՆ տարածած տեղեկագրում ասվում է Մարտունու շրջանում արձանագրվածէ հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպքի մասին։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում։ «2023թ. մարտի 25-ին Ադրբեջանի զինված…
