«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, գործարքի թույլտվության համար դիմել են ՀԾԿՀ

Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար դիմել են է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այս մասին Tert.am-ին փոխանցեց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։ «Հանձնաժողովը ընթացք է տվել դիմումին, սպասում են ԲՏԱ նախարարության և ԱԱԾ դիրքորոշումներին, քննարկումները սկսվել են, դիրքորոշումներից հետո հետո պարզ կդառնա հետագա աշխատանքների ընթացքը»,- ասացին մամուլի ծառայությունից։

Կարդալ ավելին

Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել

Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի դպրոցում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել է դպրոցի էլեկտրական վահանակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կազմակերպվել է տարահանում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։10-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են 7 էլեկտրական անջատիչ, էլեկտրական մալուխ (մոտ 23 գմ), մոտ 8 քմ պատի և մոտ 2 քմ առաստաղի փայտե…

Կարդալ ավելին

Հրազդանում պարեկը կրակել է գողի ուղղությամբ, նա հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 13-ին, ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։ Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Ոստիկաններն ու պարեկները, որտեղ ահազանգողը հայտնել է,…

Կարդալ ավելին

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի

Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր:Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64…

Կարդալ ավելին