Բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած երկուամյա երեխայի կյանքը
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնից։ «Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկը տեղափոխվել է բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության…
