Ուշիի ոլորաններում բախվել են «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Lada»-ն, կա 5 վիրավոր

Ավտովթար է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում։Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Opel» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ չսպասելով շտապօգնության ժամանմանը, քաղաքացիներն իրենց…

Կարդալ ավելին

ԱԻՆ նախարարի անակնկալը կանանց և աղջիկներին

Կանանց միջազգային օրվա նախօրեին նախարար Արմեն Փամբուխչյանի անունից ԱԻՆ աշխատակազմի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՆԳՆ Փրկարար ծառայության կանանց և աղջիկներին փոխանցվել են ծաղիկներ: Անակնկալը մատուցվել է աշխատանքային օրվա ավարտին՝ ԱԻՆ անցակետերում:

Կարդալ ավելին

Հետևյալ հասցեներում վաղը ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Էրեբունի, Նոր Արեշի 1-50, Ռոստովյան, Այվազովսկու, Թորամանյան, Մուրացանի, Խ. Դաշտենցի, Լ. Լիսինյան, Լ. Մելիքյան, Սուվորովի, Բելինսկու, Ս. Դավիթի, Միչուրինի, Կռիլովի, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի փողոցների, Աթոյան փողոցի և անցուղու,…

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը չի անցել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե  իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները:

Կարդալ ավելին