Մարտի 6-ից 7-ը ՀՀ-ում բացահայտվել է հանցագործության 81 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ…
