Մեկնարկում է Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի վաճառքը. ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ` հյուր երկրպագուներ չեն լինի

Մարտի 6-ից մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։…

Կարդալ ավելին

Ավտովթարի է ենթարկվել հայտնի հաղորդավարը․ Հանգստյան օրերի քրեական քրոնիկոնը (տեսանյութ)

Մարտի 5 ին՝ Շիրակի մարզում ,Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին հայտնի հաղորդավար ՝ Դավիթ Սարգսյանը ընկել է առկա փոսերի մեջ , ինչի հետևանքով չկարողանալով կառավարել ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին ։ Նախորդ երկու օրվա ընթացքում տեղի են ունեցել նաև դժբախտ պատահարներ և մահվան ելքով ավտովթարներ։ Մանրամասներին ծանոթացեք դիտելով Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժը  

Կարդալ ավելին

Գեղարքունիքում ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի որոշ բնակավայրերը

Մարտի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են՝ ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրացանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։ Վերը նշված…

Կարդալ ավելին

Հայաստանում վերջին երկու օրերին կարմրուկի դեմ մոտ 400 անձ է պատվաստվել

Հայաստանում վերջին երկու օրերին կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ։ Նախարարի խոսքով` բոլոր այն մեծահասակները, որոնք չեն հիշում` կարմրուկի դեմ պատվաստվել են, թե ոչ, կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ընդգծեց, որ բացի երեխաներից, ռիսկի խմբում են նաև բուժաշխատողները, որոնք ևս ներառվել…

Կարդալ ավելին