18-ամյա փարաքարցին դանակահարել է 24-ամյա համագյուղացուն
Փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24 և 18 տարեկան երկու երիտասարդ, որի ընթացքում 18-ամյա փարաքարցին կտրող-ծակող գործիքով խփել էր 24-ամյա համագյուղացու որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին:…
