Ուժեղ քամիների հետևանքով Մարտունու մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են

Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։ Գեղարքունիքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված, կասեցվել  է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։

Կարդալ ավելին

Bac TV. Երազանք հաղորդում 4

Նատալիա Արզաքանցյանը շարունակում է «Երազանք» հաղորդաշարի շարքը: Ոչ միայն Երևանում, այլև մարզերում մենք ունենք տաղանդավոր մարդիկ, ովքեր լուռ կերտում են իրենց նոր երազանքները և նպաստում մշակութային կյանքի զարգացմանն՝ ամբողջ Հայաստանում: Առաջարկում ենք դիտել հաղորդաշարի հերթական հաղորդումը ։

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

Կարդալ ավելին

«Ամո՛թ է, թող մեր վրա փող չաշխատեն»․ Քաղաքացիները՝ Երևանում բնակարանների վարձավճարների մասին

1 սենյականոց բնակարանի վարձը 180 հազար դրամ է, 2 սենյակինը՝ 250 հազար դրամ, 3 սենյակինը՝ 300 հազար դրամ Որքան էլ զարմանալի է խոսքը չի գնում եվրոպական մայրաքաղաքներից որևէ մեկում տների վարձակալության մասին, այլ վերաբերում է Երևանի՝ այն էլ ծայրամասերում գտնվող բնակարաններին։ Հայաստանում վերջին շրջանի ներգաղթի տեմպերը պատճառ դարձան, Երևանում բնակարանների վարձավճարների թանկացմանը։ Այսօր արդեն մայրաքաղաքում…

Կարդալ ավելին