Մամուլ Page 134

Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառն ասել է, որ եկեղեցու ներկայացուցիչների և իշխանությունների հանդիպումները 44-օրյա պատերազմից հետո եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում։ «Իշխանությունների և եկեղեցու միջև հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։…

Կարդալ ավելին

Սեյրան Օհանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասով ցուցմունք տալու: Ներկայացվել են Գլխավոր դատախազի կողմից ներկայացված երեք դրվագներով միջնորդությունները եւ, մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանին հայտնել են, որ նա մեղադրվում է վերոնշյալ արարքների կատարման համար,…

Կարդալ ավելին

ՆԳՆ-ում «Համմեր»-ի վարորդի հետ կապված միջադեպից հետո պարեկների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է սկսել Հանրապետության հրապարակում ուրբաթ օրվա հայտնի միջադեպի ժամանակ պարեկների գործողությունների վերաբերյալ։ Խոսքը 25-ամյա երիտասարդի՝ «Համեր» մակնիշի ամենագնացով հրապարակում ասպատակության մասին է, որի վնասազերծումը պարեկների համար ավելի քան երեսուն րոպե պահանջեց։ Բնականաբար, բուռն քննադատություն հնչեց ոստիկանության «բարեփոխումների», հատկապես՝ պարեկների ոչ պրոֆեսիոնալության վերաբերյալ։ Ոստիկանության…

Կարդալ ավելին

Հիվանդանոցում եմ եղել, վատառողջ էի․ Գագիկ Մելքոնյանը՝ Սեյրան Օհանյանի հարցով քվեարկությանը չմասնակցելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է արդեն կայացրել։ Մինչ այդ էլ՝ փետրվարի 9-ին, ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկությամբ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք, քվեարկությանը չէր մասնակցել ՔՊ 3 պատգամավոր….

Կարդալ ավելին