
Սեյրան Օհանյանը հրաժարվել է վաղեմության ժամկետից օգտվել․ ենթադրում եմ՝ ուզում է ապացուցել, որ նույնիսկ նման խոսակցությունները տեղ չունեն․ Ալեն Սիմոնյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանը, ավելի ճիշտ՝ դրա ՔՊ-ական հատվածը, փակ-գաղտնի քվեարկությամբ անձեռնմխելիությունից զրկեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Այսինքն՝ բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ համաձայնություն տվեց, որ քրեական հետապնդում իրականացվի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Քվեարկությանը մասնակցած ՔՊ-ականները միաձայն կողմ քվեարկեցին դատախազի միջնորդությանը։ Քվեարկության արդյունքները դեռ չէին հայտարարվել, երբ մենք հետաքրքրվեցինք քվեախցիկից նոր դուրս…