
Մարդիկ տան հագուստով փախել են դուրս ու հիմա փլատակների, հորդառատ անձրևի տակ խուճապահար, անորոշ վիճակում են․ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ ««Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով նախնական տվյալներով տեղի հայկական դպրոցներում, եկեղեցիներում, այլ հաստատություններում այժմ երկրաշարժի վնասներն են հաշվարկում, բոլոր շենքերում փլուզումներ, ճաքած պատեր կան: Այժմ քաղաքում ո՛չ ջուր կա, ո՛չ հոսանք, նաեւ կապն է խնդիր»: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը` մանրամասնելով. —Ինչպես հայերը, այնպես…